Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Championat.com-ը՝ իրազեկ աղբյուրի վրա հղումով։

Նշվում է, որ «Գալաթասարայը» առաջարկ է արել «Դինամոյին» ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, բայց Զախարյանը չի ցանկացել Թուրքիա տեղափոխվել և հրաժարվել է բանակցություններից։

Ընթացիկ խաղաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը 22 խաղի է մասնակցել, 3 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ դարձել։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է € 15 մլն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զախարյանին ցանկանում է ձեռք բերել «Չելսին» և պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր կնքել, սակայն գործարքը դեռ չի կայացել։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---