2022-ին ընտանեկան բռնության 960 քրվարույթ է քննվել

2022-ին ընտանեկան բռնության 960 քրվարույթ է քննվել

PanARMENIAN.Net - 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը ռեաբիլիտացնող, իսկ 151-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:

Դատարան ուղարկված վարույթներից՝

· 9-ը եղել է սպանության,

· 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

· 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

· 1-ը՝ մարդուն առևանգելու,

· 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

· 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,

· 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,

· 25-ը՝ ֆիզիկական ներգործության,

· 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,

· 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,

· 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,

· 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---