Քըլըչ․ ՀՀ զորակցությունը չենք մոռանալու![]() 15 փետրվարի 2023 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է: «Հայաստանի ցուցաբերած զորակցություննը, իհարկե, չենք մոռանալու»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ «Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, վիշտը թեթևացնելու համար կարևոր գործոն է տարածաշրջանային երկրների զորակցությունը։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, Հայաստանի ժողովուրդը ևս այս ցավալի պահին Թուրքիայի ժողովրդի կողքին կանգնելու ջանք է գործադրել՝ որոնողափրկարարական ջոկատներ է ուղարկել, նաև մարդասիրական օգնություն բեռնատարներով, որոնցից վերջին երկուսը՝ երեկ երեկոյան։ Հայաստանի արտգործնախարարն էլ Հայաստանի ժողովրդի ցավակցությունը հայտնելու համար եկավ Անկարա և հանդիպեց մեր արտգործնախարարի հետ։ Իհարկե, սրանք այս փուլում կարևոր զարգացումներ են։ Հայաստանի ցուցաբերած այս զորակցությունն, իհարկե, չենք մոռանալու։ Սա շատ կարևոր իրադարձություն է։ Միաժամանակ, ցավերը կարողանում են մերձեցնել մարդկանց։ Կարևոր գործընթացներ ենք ապրում»,- ասել է Քըլըչը։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |