Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ![]() 15 փետրվարի 2023 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ, կարճատև զրույց ունեցել, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծել է, որ բոլորը գոհ են իրենց աշխատանքից, հայտնում է Արմենպրեսը։ «Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասել է Գևորգյանը: Նա հավելել է, որ կարողացել են մարդկային կյանքեր փրկել, եղել են դեպքեր, երբ փլատակներից դիեր են դուրս բերել: Կապիտան Գևորգյանը հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադըյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել: ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |