Գաֆարովա․ ԵՄ առաքելությունը կարող է խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը![]() 17 փետրվարի 2023 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստան կարող է խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը։ Այդ մասին նա ասել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում, գրում է Interfax.az-ը։ «ԵՄ դիտորդական առաքելության քողի ներքո արտաքին ուժերի գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման, և չարաշահումը նրանց կողմից կարող է ռիսկային լինել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար և դրանից պետք է խուսափել։ ԵՄ դիտորդների տեղակայման մասին իմ տեսակետը ես շարադրել եմ ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների (ՌԴ Պետդումայի նախագահի և Դաշնության խորհրդի ղեկավարների հետ) ժամանակ»,-ասել է Գաֆարովան։ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։ «Իսկ ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են ուղղակի կորցնել երկիրը»,-ասել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |