Hovaz Wine Rooms-ի համահիմնադիր. Չկա մի բան, որը կնոջը հասու չէ, միայն ցանկություն է պետք20 փետրվարի 2023 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Վարդուհի Տոնոյանն ընկերուհիների հետ հիմնադրել է «Վայն Ֆորմուլա» ընկերությունն ու մեկնարկել «Հովազ» գինիների արտադրությունը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձել է ոգեշնչող ու խորհրդանշել «Հովազ» գինիների արտադրության մեկնարկը. թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։ Հետո գաղափար է առաջացել ստեղծել նաև համտեսի սրահ, որտեղ տեղացիներն ու զբոսաշրջիկները կարող են գալ, գինի ըմպել ու ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին։ Այդպես ստեղծվեց Դիլիջանում գործող Hovaz Wine Rooms համտեսի սրահը, որն արդեն դարձել է տուրիստական սիրելի կանգառներից մեկը։
Բիզնեսում Վարդուհու հաջողության բանաձևն անդադար աշխատելն է, ինչպես նաև կողքին ճիշտ մարդիկ և գործընկերներ ունենալը։ Գործընկերներից մեկն Ակբա բանկն է, որը սկզբից հավատացել է գաղափարին ու ձեռք մեկնել նորաստեղծ բիզնեսին։ «Գինին պետք է խմել լավ տրամադրությամբ։ Եթե կա երազանք, ապա պետք է ձգտել, չհիասթափվել, նորից ուժ գտնել ու առաջ շարժվել։ Հաջողելու համար անհրաժեշտ է փորձել, ազնիվ ու նվիրված աշխատել։ Ամեն ինչի կարելի է հասնել նվիրված աշխատելու շնորհիվ։ Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք։ Կանայք ավելի զգուշավոր են, բայց մի լավ հատկանիշ ունեն. եթե մի բանի հավատում են, մինչև վերջ գնում են։ Լսելով Ակբա բանկի ընձեռած հնարավորության մասին, որոշեցինք դիմել և մեր բիզնեսի սկզբնական փուլում կարողացանք բանկի աջակցության շնորհիվ իրականացնել մեր արտադրության հիմնական փուլերը»,- նշել է «Վայն Ֆորմուլա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Վարդուհի Տոնոյանը։
Առաջիկայում համտեսի սրահում կլինի նաև փրփրուն գինու արտադրական գործընթաց, որին կարող են մասնակցել նաև հյուրերը։ «Ոգեշնչված կին գործարարներով» միջոցառման մասին կարելի է տեղեկանալ կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |