Երևանում կանցկացվի արհեստական բանականության OpenTalks.AI համաժողովը

Երևանում կանցկացվի արհեստական բանականության OpenTalks.AI համաժողովը

PanARMENIAN.Net - Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման OpenTalks. AI համաժողովը կանցկացվի Երևանում։ Այն ունի 4 հիմնական բաժին՝ CV (Computer Vision), NLP, RL, AGI-ն։ Նախատեսվում են նաև նոր ենթաբաժիններ։

Համաժողովը տեղի կունենա մարտի 6-ին և 7-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ասվում է դրա ֆեյսբուքյան էջում։

Մի վայրում կհավաքվեն ML/DL առաջատար մասնագետները տարբեր ընկերություններից և համալսարաններից:

Նշվում է, որ առաջին բաժինը՝ CV-ն (Computer Vision) ML/DL-ում նորությունների հիմնական աղբյուրն է և այդ ոլորտում 2022-ի ձեռքբերումների մասին կխոսի Google-ի ավագ գիտաշխատող, գիտությունների թեկնածու Ալեքսեյ Դոսովիցկին։ Նրա ելույթը կլինի առցանց։

Ընդհանուր առմամբ երկու օրում ակնկալվում է մոտ 80 բանախոսի ելույթ։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---