«EWC Հայաստան 2022»-ի ազգային հաղթող HopShop-ը՝ Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի եզրափակչում![]() 21 փետրվարի 2023 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Ձեռներեցության աշխարհի գավաթ» մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ «EWC Հայաստան 2022»-ի երկու ազգային հաղթողից մեկն ընդգրկվել է EWC համաշխարհային եզրափակիչ փուլ անցած 100 ստարտափի կազմում՝ մրցելու 1 միլիոն դոլար մրցանակի համար։ Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մարտի 9-12-ը՝ Բիբան 2023 միջոցառման շրջանակում, որը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենամեծ միջոցառումը՝ նախատեսված ձեռներեցների և փոքր ու միջին ձեռնարկությունների համար։ Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HopShop-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած «EWC Հայաստան 2022» մրցույթի երկու ազգային հաղթողից մեկն է։ Ձեռներեցության աշխարհի գավաթը, որը կազմակերպվում է Համաշխարհային ձեռներեցության ցանցի` GEN (Global Entrepreneurship Network)-ի և Monsha’at-ի (Սաուդյան Արաբիայի փոքր և միջին ձեռնարկությունների գլխավոր վարչություն) հետ համատեղ համարվում է ամենամեծ և ամենահարուստ ստարտափ մրցույթներից: Ամեն տարի ձեռներեցները մրցում են 1 միլիոն դոլարի չափով դրամական պարգևների և դրսից բարձր արժեք ունեցող ներդրումների, աջակցության և հանրայնացման համար: 2021 թվականից սկսած՝ Հայաստանում EWC ազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից՝ ազգային էկոհամակարգի մի քանի պետական և մասնավոր կազմակերպությունների հետ մեկտեղ։ «Մենք չափազանց ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Ձեռներեցության ազգային գավաթի համաշխարհային եզրափակիչ փուլում Հայաստանն ունի իր ներկայացուցիչը»,- ասել է Նժդեհ Հովհաննիսյանը, որը EPIC կենտրոնի փոխտնօրենը և EWC մրցույթի ազգային համակարգողն է։ «Այժմ մենք անհամբեր սպասում ենք՝ Էր լսելու Ռիադում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում HOPSHOP ստարտափի ձեռքբերումների մասին»,-ասել է նա։ 2019 թվականին մեկնարկից ի վեր՝ EWC-ն ունեցել է ավելի քան 400,000 հայտադիմումներ՝ 200 երկրներից, որոնց հնարավորություն է տվել ձեռք բերել ավելի քան 3 միլիոն դոլարի չափով դրամական պարգևներ և ևս 256 միլիոն դոլար արժողությամբ բոնուսներով և անվճար աջակցության ծառայություններ։ Եզրափակիչ անցած 100 մասնակիցները, որոնք հայտնի են որպես EWC 100, ընտրվել են որակավորման մրցումներում հաջողության հասնելուց հետո: Լավագույն կատարողականություն ունեցող 250 ստարտափները հրավիրվել են մասնակցելու եռօրյա ճամբարին, որոնցից ընտրվել են 100-ը՝ մասնակցելու Համաշխարհային եզրափակիչ փուլին: «Այս ընկերությունները և դրանց հիմնադիրները մեզ բոլոր փուլերում ապշեցրել են»,- ասել է GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսը։ «Նրանք աշխարհի ամենահրատապ մարտահրավերներին ուղղված նորարարական լուծումներով կյանքեր փոխելու ճանապարհին են»,-նշել է նա։ EWC 100 մասնակիցները հետևյալ աշխարհամասերից են՝ Աֆրիկա (6), Ասիա (17), Եվրոպա (28), Մերձավոր Արևելք (12), Հյուսիսային Ամերիկա (14), Օվկիանիա (2), Հարավային Ամերիկա (20) և Կարիբյան ավազան (1): Էր Ռիադում գտնվելու ժամանակ՝ EWC 100-ը հնարավորություն կունենա տեսնելու Սաուդյան Արաբիայի զարգացող ստարտափ միջավայրը: Վերջին տարիներին էկոհամակարգը գրանցել է տրանսֆորմացիոն աճ՝ 2020, 2021 և 2022 թվականներին վենչուրային ներդրումների ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցելով: Բացի 300,000 դոլար գլխավոր մրցանակի համար պայքարից, ստարտափները կպայքարեն նաև մասնագիտացված կատեգորիաներում՝ հիմնված ոլորտի (ներառյալ տեխնոլոգիական և տիեզերագիտական ոլորտը, նաև՝ կայունության և շրջակա միջավայրի) և ազդեցությունը (ներառյալ սոցիալական ազդեցությունը, կայուն զարգացման նպատակները և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունները): Բոլոր 100 միջազգային հաղթողները կստանան 100,000 դոլար՝ նվեր-ծառայությունների տեսքով, որոնք տրամադրելու են այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ AWS, Freshworks, Google Cloud, Hubspot, Stripe, Zoom և շատ այլ գործընկերներ։ Ձեռներեցության աշխարհի գավաթը հնարավոր է դարձել ազգային և համաշխարհային գործընկերների միասնական աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ One Valley-ն, Համաշխարհային կրթության և առաջնորդության հիմնադրամը (tGELF), Ձեռներեցների կազմակերպությունը, Գիտության և տեխնոլոգիայի Քինգ Աբդուլլահ համալսարանը և Startup Genome-ը, իսկ Միսկ հիմնադրամը հիմնադիր գործընկեր է: EWC Armenia 2022 մրցույթը հովանավորվել է Service Titan-ի, GIZ Armenia/EU4Business-ի, Team Telecom Armenia-ի և Տնտեսգիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոնի (CPEER) կողմից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |