Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկաններն ազատվել են պաշտոններից21 փետրվարի 2023 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած ոստիկաններն ազատվել են պաշտոններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել: Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում: Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ փաստաբանները Ներքին գործերի նախարարությունից պահանջել էին անհապաղ դադարեցնել փաստաբանների ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները։ Փետրվարի 10–ին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարել էր, որ ոստիկանները Էրեբունու բաժնում փետրվարի 9–ին ծեծել են անչափահաս պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։ Ավելի ուշ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ ասվում էր, որ օպերլիազորներն են բռնության ենթարկվել, ոչ թե փաստաբանները։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |