Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը կարևորել են Լաչինի ապաշրջափակումը21 փետրվարի 2023 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը՝ կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ: Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, տեղում գնահատել իրավիճակը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպն իր այցը Հայաստան սկսել է Սյունիքի մարզից։ Փետրվարի 20-ին, Գորիսում բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Վերջիններիս հետ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ժամանակավորապես ապաստանած, ինչպես նաև վերջին պատերազմի հետևանքով Բերձորից ու Աղավնոյից տեղահանված արցախցիների հետ հանդիպմանը՝ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ «Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի»։ Ֆրանսիայի պատվիրակության կազմում են նաև նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։ Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի նախկին վարչապետն իր այցը ՀՀ սկսել է Սյունիքից Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |