Պապիկյանն ու ԱՄԷ պաշտպանության նախարարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

Պապիկյանն ու ԱՄԷ պաշտպանության նախարարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստան:

Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ: Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---