ՀՀ կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12.5%-ը![]() 22 փետրվարի 2023 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի մի մասը։ Տեղեկությունը հաստատել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Հակոբյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Նշվում է, որ Հայաստանի կառավարությունն անհատույց կստանա ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոսը։ Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ փետրվարի 22-ին 250 մլն դոլարի համաձայնագիր կստորագրվի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |