Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար․ Չեմ տեսնում ոչ մի պատճառ ԼՂ-ում ապրող մարդկանց համար միջանցքը փակելու՝ դա կապ է ՀՀ հետ![]() 22 փետրվարի 2023 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Լյուքսեմբուրգը և եվրոպական գործընկերներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Չեմ տեսնում ոչ մի պատճառ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար միջանցքը փակելու։ Դա կապ է Հայաստանի հետ, և դա պետք է հարգել», - ասել է նախարարը։ Ինչ վերաբերում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ խաղաղության եռակողմ բանակցություններին՝ լյուքսեմբուրգցի նախարարն ասել է , թե դրանք կանգ են առել։ «Կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, որպեսզի կարողանանք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնենք», - նշել է Ժան Ասելբորնը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |