ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոսել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի![]() 22 փետրվարի 2023 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն: Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Քրիստինա Քվինը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ՀՀ-ում դեսպանի պաշտոնում 2022-ի դեկտեմբերին՝ փոխարինելով այդ պաշտոնում Լին Թրեյսիին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |