Արցախում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն ըստ անհրաժեշտության

Արցախում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն ըստ անհրաժեշտության

PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանը քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության:

Oրինագիծն Ազգային ժողովի նիստում լիազորված էր ներկայացնելու Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել ոչ ավելի, քան երկու ամիս ժամկետով մեկ տարվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:

Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, որից հետո խորհրդարանի միաձայն որոշմամբ այն ընդունվեց որպես օրենք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---