ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին24 փետրվարի 2023 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկի մեկ տարվան։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը, այդ թվում Ռուսաստանը, ինչպես նաև Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Մալին և Էրիթրեան։ ՀՀ-ից բացի ձեռնպահ է մնացել ևս 31 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, գրում է BBC-ն։ 13 երկիր ուղղակի չի մասնակցել քվեարկությանը, այդ թվում Ադրբեջանը։ Բանաձևի նախագիծը ներկայացրել էր Ուկրաինան, դաշնակիցների աջակցությամբ։ Փաստաթղթով պահանջվում է դուրս բերել ՌԴ զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից, դադարեցնել մարտական գործողությունները։ Փետրվարի 24-ին լրանում է ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերամ սկսելու մեկ տարին։ Ըստ ՄԱԿ գնահատականի, առնվազն 7199 խաղաղ բնակիչ է զոհվել այդ ընթացքում, ավելի քան 13 մլն մարդ փախստական է դարձել կամ բռնի տեղահանված։ Photo. Getty Images Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |