Գրիգորյանն ու Կլաարը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ![]() 24 փետրվարի 2023 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին` մտքեր են փոխանակվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կլաարը կրկին տարածաշրջանային այցով է Հարավային Կովկասում՝ նրա այցը մեկնարկել է Երևանից։ Կլաարը գրել էր, որ վերադառնում է տարածաշրջան Մյունխենի հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար՝ սկսելով Երևանից։ Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |