ԱԽ քարտուղար․ Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կգտնենք այլընտրանքային լուծումներ24 փետրվարի 2023 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ կողմից ՀՀ-ին գազամատակարարման հնարավոր խափանումների մասին հարցին, ասել է, որ եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կգտնեն այլընտրանքային լուծումներ։ Գրիգորյանն այդպես է պատասխանել դիտարկմանը, թե «Գազպրոմը» նվազեցրել է Հայաստան ուղարկվող գազի ծավալները և արդեն 8 օր է՝ ռուս մասնագետները չեն կարողանում այդ խցափակումը վերացնել և խնդիրը կարգավորել. նրան հարցրել են՝ «արդյո՞ք դա կարելի է ընկալել որպես զգուշացում Հայաստանին՝ չփորձեք սուվերեն որոշումներ կայացնել», հայտնում է Factor.am-ը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել է, որ սա տեխնիկական հարց է։ Ես հույս ունեմ, որ այն իսկապես տեխնիկական հարց է․․․ Պետք է իրենցից ճշտել»,-ասել է Գրիգորյանը։ Այն հարցին, որ եթե հնարավոր չլինի, օրինակ, վեց ամիս այդ խցափակումը վերացնել, Հայաստանը կկարողանա՞ օգտագործել իրանական գազը, մինչև ՌԴ-ն կարողանա լուծել այդ խնդիրը, Գրիգորյանը պատասխանել է․ «Եթե ՀՀ-ն գազի խնդիրներ ունենա, կփորձի գտնել այլընտրանքային լուծումներ՝ գործող համակարգերին։ Հայաստանի համար կարևորն իր խնդիրները լուծելն է և միշտ էլ փնտրելու է լուծումներ տարբեր տեղեր»։ Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |