Ucom-ի վանաձորյան զանգերի սպասարկման կենտրոնը 1 տարեկան է24 փետրվարի 2023 - 16:01 AMT PanARMENIAN.Net - 2022-ի փետրվարից Ucom ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցներն ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը, ծանոթանում են կորպորատիվ մշակույթին և այլն։
«Զանգերի կենտրոնի բացումը Վանաձորում Ucom-ի՝ մեր բոլորիս լավագույն գաղափարներից ու ամենաարդարացված որոշումներից մեկն է։ Հիանալի զգացողություն է տեսնել աշխատանքային հաջողությունները, առավել հաճելի է տեսնել մարդկանց ժպիտները, ովքեր հնարավորություն ստացան հավասար պայմաններով աշխատանք ունենալ մարզում, լինել մայրաքաղաքային ակտիվության, աշխատանքային թոհուբոհի մեջ՝ գտնվելով ծննդավայրում՝ ընտանիքին մոտ։ Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ թիմի հիանալի ընտրություն ենք կատարել՝ խելացի, հոգատար, բարեկիրթ, աշխատասեր», - ասել է Ucom ընկերության Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Մանե Վարդանյանը։
Աշխատանքային ձեռքբերումների մասին խոսելիս զանգերի կենտրոնի աշխատակիցներն առաջին հերթին մտաբերել են ոչ թե սեփական հոգատարությունը, բացառիկ մասնագիտական փորձը, այլ զանգահարող հաճախորդների շնորհակալական խոսքերը, խորհուրդները և զարգացմանը միտված առաջարկները։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |