Մուտք թվային աշխարհ. PIXEL IT դպրոց27 փետրվարի 2023 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Դիանա Հակոբյանը PIXEL IT դպրոցի հիմնադիրն է, որտեղ ուսանողներին սովորեցնում են դիզայն, մարքեթինգ, ծրագրավորում, լեզուներ և ստեղծարար մտածողություն։ Հակոբյանը նաև PIXEL IT ընկերության համահիմնադիրն է։ Չորս տարի առաջ, երբ հիմնադրել է այս ընկերությունը, գրագետ և որակյալ կադրեր պատրաստելու նպատակով որոշել է նաև դպրոց բացել։ Այսպես PIXEL IT դպրոցը մեկնարկել է աշխատանքները, իսկ Դիանան՝ դասավանդել։ Նա հոգ է տանում յուրաքանչյուր ուսանողի մասին, կարևորում ամեն մանրուք։ Դիանա Հակոբյանը շեշտել է, որ կանայք տեխնոլոգիական ոլորտը դարձնում են ավելի հոգատար։
Չորս տարի առաջ, երբ դպրոց ունենալու գաղափարը կար, անհրաժեշտ էր ֆինանսական գործընկեր, որը բիզնեսի կողքին կլիներ և կաջակցեր։ Ակբա բանկը հավատացել է գաղափարին և ձեռք մեկնել նորաստեղծ բիզնեսին։ «Մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում, որտեղ տեսել եմ տատիկս, մայրիկս ինչպես են դասավանդում։ Կրթելու մշակույթը կար իմ ներսում ու երևի դա էր առաջին նպատակը, որ բացեմ դպրոց ու կարողանամ կրթել։ PIXEL IT դպրոցի առաջին նպատակը որակյալ կրթությունն է, որն ապահովում ենք։ Այս մասին ասում են նաև մեր ուսանողները, որ այստեղ սովորել ու ավարտել են։ Մեր գործունեության սկզբնական փուլում, երբ սկսում էինք աշխատանքները, կարիք ունեինք այնպիսի գործընկերոջ, ով մեզ ձեռք կմեկներ ու կօգներ. դա հենց Ակբան էր, որ ձեռք մեկնեց ու օգնեց»,- նշել է PIXEL IT դպրոցի հիմնադիր, տնօրեն Դիանա Հակոբյանը։ Այս տարիների ընթացքում դպրոցում սովորել է մոտ 1500 ուսանող, ովքեր աշխատում են ՏՏ տարբեր ընկերություններում։ Դիանան իր հաջողության գլխավոր գրավականը համարում է աշխատասիրությունը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |