ՄԱԿ-ի ռասիզմին նվիրված խորհրդաժողովում նախապես ընդունվել է համաժողովի եզրափակիչ հայտարարությունը21 ապրիլի 2009 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի շուրջ խորհրդաժողովը ժամանակից շուտ ընդունեց համաժողովի եզրափակիչ հայտարարությունը: Փաստաթուղթը հավանություն է ստացել պարզեցված կարգով, առանց քվեարկության: Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի խնդրին նվիրված խորհրդաժողովի փակումից 3 օր առաջ, ապրիլի 21-ին անակնկալ կերպով եւ առանց քվեարկության ընդունվել է հանդիպման եզրափակիչ հայտարարությունը: Ինչպես լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը, երկրներից եւ ոչ մեկը դեմ չի արտահայտվել այս փաստաթղթին: dpa լրատվական ծառայությունն այս առնչությամբ ենթադրել է, որ եզրափակիչ հայտարարությունն ընդունվել է այն մտավախությունների պատճառով, որ փաստաթղթում հետագա բանավեճերի արդյունքում կարող են փոփոխություններ կատարվել: Մասնավորապես, Լիբիան ցանկանում էր լրացում կատարել պաղեստինյան հարցի վերաբերյալ, հաղորդում է dpa-ն: ՄԱԿ-ի Ժնեւի խորհրդաժողովը կտեւի մինչեւ ուրբաթ: Գերմանիան, ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ հրաժարվել են մասնակցել համաժողովին, մտավախություն ունենալով, որ այն կարող է օգտագործվել Իսրայելի դեմ «հարձակումների» համար: Սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի բոյկոտը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |