Սիմոնյան․ Մոսկվայի ջղաձգումները, նյարդային արձագանքները մի քիչ ավելի են![]() 28 փետրվարի 2023 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ-ն մասնակցում է խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ասել է, որ, անշուշտ, Ռուսաստանը դեր ունի հայ-ադրբեջանական բանակցություններում, «չի կարող չունենալ, որովհետև, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած»: «Միաժամանակ մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որևէ այլ կողմ փորձում է որևէ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Ըստ Սիմոնյանի, նրանք պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն։ «Պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի՝ ի հեճուկս աշխարհաքաղաքական որևէ ելևէջի կամ որևէ մեկի ցանկության կամ խանդի»,- ասել է Սիմոնյանը։ Սիմոնյանը կոչ է արել «ծուռ նստել, դուզ խոսել»՝ նշելով, որ Ռուսաստանն է ՀՀ տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը, ՀՀ-ում գտնվում է 102-րդ ռուսական ռազմակայանը և մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված։ «Բա ո՞ւր եք, ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում։ Ես ասել եմ՝ եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն ասել դրա մասին, միգուցե, նստենք ու ելքեր գտնենք», - նշել է Սիմոնյանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ երկրների ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Լավրովն այդ մասին ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունն առաջ է մղում «այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |