Փաշինյան. Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն![]() 1 մարտի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ հայտնի իրավական մի շարք որոշումներով։ «Բայց ասեմ՝ այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Մեծ խնդիրներից մեկը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008 թվականի մարտի 1-ից հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կամ դժվար լինի, կամ անհնար դառնա», - ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։ Նա ասել է, թե իր դիրքորոշումն այն է, որ պետք է հասնել լիարժեք և ամբողջական բացահայտմանը։ «Այն, որ մարտի 1-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է», - ասել է վարչապետը։ 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |