ԱԳՆ-ն մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը![]() 1 մարտի 2023 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը, հայտնում է Sputnik Արմենիան։ Փետրվարի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ։ ԶԼՄ-ն հետաքրքրվել է, թե ինչպես է Երևանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։ «Թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, կողմերի միջև առկա է երկխոսություն տարբեր մակարդակներում և հարթակներում: Մասնավորապես` պարբերական են ԱԳ նախարարների հանդիպումները ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ այլ շրջանակներում, և փետրվարի 19-ի հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ համատեքստում»,- հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Բացի այդ, ընդգծվել է, որ Կոսովոն անդամակցում է մի շարք միջազգային կառույցների (Համաշխարհային մաքսային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որոնց անդամ է նաև Հայաստանը։ Նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կոսովոն ունի ասոցացված անդամի կարգավիճակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։ «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի դիրքորոշումը Կոսովոյի անկախության ճանաչման առնչությամբ անփոփոխ է»,- նշված է հարցման պատասխանում։ Արարատ Միրզոյանի և Դոնիկա Գյորվալա-Շվարցի ևս մեկ հանդիպում տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |