Էլէներգիայի շուկան ազատականացվում է` նախկին «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չի գործի![]() 1 մարտի 2023 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան 2022-ի փետրվարի 1-ից ազատականացվել է, ինչը նշանակում է, որ սպառողն է որոշելու՝ որ արտադրողից և ինչ գնով գնել էլեկտրաէներգիա։ Այդ մասին ասուլիսում ասել է ՀՀ ՏԿԵՆ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ էներգետիկ շուկայի ազատականացման նպատակն է վերացնել էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի մենաշնորհը, ինչպես նաև արդարացի գին սահմանել յուրաքանչյուր սպառողի համար, հայտնում է Panorama.am-ը։ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի արտադրության և վաճառքի նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չպետք է գործի։ Այսինքն, եթե նախկինում բոլոր արտադրող կայաններից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գնում էր հոսանքը և վաճառում բաժանորդներին, ազատականացված մոդելով նախատեսվում է, որ այլ մատակարարող ընկերություններ ևս հնարավորություն կունենան շուկայում ձեռք բերել հոսանք և վաճառել սպառողներին։ Երկրորդ խնդիրը, որը փորձում են լուծել, ըստ նրա, արդարացի գնի սահմանումն է յուրաքանչյուր սպառողի համար։ «Այսինքն՝ մենք հրաժարվում ենք էլեկտրաէներգիայի շուկայում միջինացված սակագին հասկացողությունից։ Արդեն հաստատված կանոններով շուկայում առևտուր իրականացնողները էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու են այնքան, որքանով ազդեցություն են ունենում ընդհանուր էներգահամակարգի վրա»,- ասել է Մեսրոպյանը։ Նա նաև հայտնել է, որ այսօրվա դրությամբ արդեն ունեն շուկայում գրանցված գործող 4 մատակարար ընկերություն, 6 մեծածախ առևտուր անող ընկերություն, սակայն դրանցից 4-ն է ակտիվ, կա 19 որակավորված սպառող, ինչպես նաև ազատ շուկա մրցակցային պայմաններով գործող արտադրողներ՝ մոտ 41 կայան, որոնց գնման երաշխիքային ժամկետը ավարտվել էր, և նրանք դուրս են եկել մրցակցային շուկա և առևտուր են իրականացնում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |