Խանդանյան․ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը![]() 1 մարտի 2023 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ՀՀ-ն ունի իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք տեղավորվում են ՀՀ ինքնիշխանության և անկախության պաշտպանության, որևէ կողմից՝ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու տրամաբանության մեջ։ ՀՀ-ի առաջ քաշած նախապայմանների մեջ, ըստ իշխանական պատգամավորի նաև այն է, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք բռնազավթել է 2021 թվականից, գրում է «Առավոտը»։ Թե հատկապես որ կետերի շուրջ ՀՀ-ն և Ադրբեջանը չեն կարողանում դիրքորոշումները մոտեցնել, նա կարծում է, որ այդ մասին պետք է բանակցողները խոսեն և խոսեն պատեհ պահին: Նա վստահեցրել է, որ ամեն դեպքում, Հայաստանը հանձնառու է բանակցությունները շարունակելու հարցում և հույս ունի, որ շուտ կմոտենա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պահը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում «լեգիտիմության առումով իր կասկածելի առաքելությունն առաջ մղելով Հայաստանի տարածքում»: Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորը պատասխանել է այդ դիտարկմանը: «ԵՄ քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը և Հայաստանի դիմումը՝ երկամսյա առաքելությունից հետո ավելի երկարաժամկետ մանդատով առաքելություն տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից: Իսկ այդ կարիքներն այն են, որ 2021 և 2022 թվականներին, ՀՀ ինքնիշխան տարածքը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը և մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը՝ գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող առաքելություն և դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է ընդհանրապես նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանը և անվտանգության առումով լրացուցիչ երաշխիք լինի»,-ասել է նա: Քանի որ առաքելությունը քաղաքացիական է, ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչը չի գերագնահատում դրա նշանակությունը, բայց կայունացնող դերն իր համար ակնհայտ է: «Հայաստանը որևէ ցանկություն չունի մտնելու և Հայաստանը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ և սա հայտնի է մեր բոլոր գործընկերներին: Մենք մեր բոլոր գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում ենք այլ գործընկերների հետ հարաբերությունների ևդրանց բնույթի մասին»,- հայտարարել է Սարգիս Խանդանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |