Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքները հավասարազոր են![]() 3 մարտի 2023 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Նա նշել է, որ այդ բոլոր սկզբունքները հավասարազոր են: «Ես գիտակցում եմ, որ Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը նաև հատկապես Հայաստանի վրա զգացվում է: Այդ պատճառով ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց»,-ասել է Շոլցը։ Նա նշել է նաև, որ Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ «Այդ նույնն արել ենք նաև եվրոպական անձնակազմ ուղարկելով ԵՄ դիտորդական առաքելության կազմում: Ընդ որում, գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը: Մտքերի փոխանակություն ենք իրականացրել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին, անդրադարձել ենք նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Գերմանիան Եվրամիության մեջ ամենակարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այս համատեքստում վարչապետին խնդրել եմ քաջալերել` շարունակելու կոռուպցիայի դեմ պայքարի իր գործը»,-ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, և այդ ճանապարհին Գերմանիան ցանկանում է շարունակել օգնել Հայաստանին իր հնարավորությունների սահմաններում: «Մի կարևոր քայլ մենք կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ: Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արևելյան գործընկերության շրջանակում` այստեղ էլ օգնելու բարեփոխումների ճանապարհին»,-ասել է Շոլցը։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |