Միրզոյանը Հնդկաստանում հանդիպել է Լավրովի հետ![]() 3 մարտի 2023 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հնդկաստան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները կարևորել են ջանքերի ակտիվացումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է ջանքերի ակտիվացումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով՝ ըստ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, «ճշտել մոտեցումները միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում գործակցության վերաբերյալ»։ «Բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Նյու-Դելիում կլինի մարտի 3-4-ը՝ նա մասնակցում է Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |