Փաշինյան․ ԵՄ առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի![]() 3 մարտի 2023 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ Փաշինյանին հարցրել են` կար արդյոք այդպիսի օրակարգ՝ ընդգծելով, որ դիտորդների տեղակայումից հետո նշվում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը կներառի նաև անվտանգային բաղադրիչը, քանի որ այն այլևս չի համապատասխանում հարաբերությունների այն մակարդակին, որն այսօր ունեն ՀՀ-ն և ԵՄ-ն։ «Այդ թեման եղել է մեր քննարկման հարցերից մեկը: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ կայացված որոշման համար: Բայց քանի որ Դուք պայմանագրի մասին հիշեցիք, այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք նաև ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ, որ նաև մոնիտորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է կստորագրենք, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ: Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: Ընթերցեք նաև․ Շոլց․ Գերմանիան կընդլայնի իր մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |