Արցախի նախագահ․ Ողջունում ենք Շոլցի հայտարարությունը![]() 3 մարտի 2023 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությունը, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները հավասարազոր են։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարազորության հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները հաշվի առնելու»,-ասվում է գրառման մեջ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Նա նշել է, որ այդ բոլոր սկզբունքները հավասարազոր են: Ընթերցեք նաև․ Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքները հավասարազոր են ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |