Ռիչարդ Հովհաննիսյան. Թուրքիան վաղ թե ուշ կընդունի իր պատմությունը22 ապրիլի 2009 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ողջ աշխարհի հայերը բարոյական բավարարվածություն կստանան այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ին ԱՄՆ-ի հայկական համայնքին ուղղված իր ուղերձում: Դեռ ավելին, մենք իսկապես կհավատանք, որ ԱՄՆ-ի ներկա նախագահը կատարում է իր խոստումները, ի տարբերություն նախորդների», - ասել է Լոս-Անջելոսի Կալիֆոռնիական համալսարանի (UCLA) պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը` Երեւանում կայացած մամլո ասուլիս ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, Օբամային կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը խթան կհանդիսանա այլ երկրների համար, որոնք դեռ տատանվում են այդ հանցագործության ճանաչման հարցում: «Ինչ վերաբերում է հենց Թուրքիային, ապա ես կարծում եմ, որ այն վաղ թե ուշ կճանաչի իր պատմությունը: Արդեն այսօր ես ճանաչում եմ մտավորականության եւ գիտական շրջանակների շատ ներկայացուցիչների, ովքեր հիանալի գիտեն, որ 1915 թվականին Ցեղասպանություն է եղել եւ ճանաչում են այդ փաստը», - ընդգծել է Հովհաննիսյանը, ավելացնելով, որ չի կարող հստակորեն ասել, կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» բառը, թե ոչ:Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հայկական սփյուռքին չի կարող բավարարել միայն փաստի արձանագրումը: «Ճիշտ է, բարոյական բավարարվածությունը շատ կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է փոխհատուցումների հարցը, որոնք մեզ պետք է վճարի ժամանակակից Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդը», - ասել է պատմաբանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |