Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին![]() 3 մարտի 2023 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն: Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով` ընկերությունների խմբով, որտեղ ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները: «Այս տարի DigiTec-ին առաջին անգամ ներկայանալու ենք Team ընկերությունների խմբի տեսքով: Ցուցահանդեսին առիթ կունենաք ծանոթանալու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող Team ընկերությունների հետ, որոնց միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը և երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու հնարավորությունը և ցանկությունը։ Սիրով կսպասենք բոլորին մեր տաղավարում», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «ԴիջիԹեք»-ին այս տարի մասնակցում է մոտ 120 տեղական և միջազգային ընկերություն, սպասվում է 60000-ից ավել այցելու։ Team Systems ընկերությունն իրականացնում է ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության, ցածրահոս և խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։ Ընկերությունը համագործակցում է HP, Lenovo, APC, Siemon, Bosch, AXIS, HDL բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնական գործընկերը։ Ընկերությունը Team Energy նախագծի շրջանակում կառուցում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ՀՀ ամբողջ տարածքում: Արագ լիցքավորման կայաններն այժմ տեղադրվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Վայք, Կապան, Ապարան քաղաքներում և Նոյեմբերյան, Ծովագյուղ, Գոգավան համայնքներում։ Բացի այս, Team Energy-ն իրականացնում է նաև արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում՝ համագործակցելով ոլորտում առաջատար Huawei և Trina Solar ընկերությունների հետ։ Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ և լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է պետական կառավարման էլեկտրոնային համակարգեր, առաջարկում ձեռնարկատիրական լուծումներ, իսկ իր սեփական ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։ Buy.am-ը Հայաստանում առաջին օնլայն մոլն է, որտեղ միավորված են հարյուրավոր ռեստորաններ, արտասահմանյան և հայկական բրենդային խանութներ, դեղատուն՝ 3․000+ դեղամիջոցներով ու խնամքի միջոցներով, և սուպերմարկետ բաժինը՝ 20․000+ ապրանքատեսականիով։ Buy.am-ը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խնայելով ժամանակ և նյարդեր։ Team Pay-ը վճարահաշվարկային ընկերություն է, որն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում։ Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է 2023-ին: Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ամբողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |