Բունդեսթագի Գերմանիա-Հրվ. Կովկաս բարեկամության խմբի անդամները կայցելեն տարածաշրջան![]() 3 մարտի 2023 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի և անդամների հետ աշխատանքային նախաճաշի ընթացքում կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը: Ընդգծվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |