Հարությունյան․ Կարգավիճակի շուրջ բանակցություններ կարող են լինել միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով![]() 3 մարտի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ պահեստազորի սպաների միության անդամների հետ հանդիպմանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով։ Նա ընդգծել է, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են ԱՀ հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղայակված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությունը, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները հավասարազոր են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |