ՔՊ–ական Աղազարյանն ու կարտոֆիլ վաճառողը քաշքշել են իրար․ Կա ձերբակալված![]() 3 մարտի 2023 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և կարտոֆիլ վաճառող մի քաղաքացի քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու: «Պատգամավորից հաղորդում է ստացվել միջադեպի վերաբերյալ, պատգամավորը ճանաչվել է տուժող, մեկ անձ ձերբակալվել է»,– հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանության համար։ Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |