ԱՄՆ Իրվայն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի![]() 4 մարտի 2023 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Իրվայն քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման օգտին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Twitter-ի իր միկրոբլոգում։ Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ «Իրվայնի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման օգտին քաղաքի Մեծ զբոսայգում։ Նախաձեռնությանը սատարել է պրոֆեսոր Գև Աբազաջյանը Հայ դատի գրասենյակից՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը»,-ասվում է գրառման մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |