2024-ին ՀՀ-ում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի․ Տիեզերագնացների կազմը հայտնի է 4 մարտի 2023 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայր։ Այս մասին հայտնել է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։ Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF), որը մասնագիտանում է այսպես կոչված անալոգային հետազոտության մեջ, 2024 թվականի մարտին Հայաստանում կանցկացնի AMADEE-24 սիմուլյացիաները, գրում է Sputnik Արմենիան։ Մինչ Մարսի վրա վայրէջք կատարելը, սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ են անցնում Երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ։ Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռային սարահարթերում։ Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։ Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |