ԱՄՆ դեսպան․ Խոստանում եմ անել հնարավորը ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման համար![]() 4 մարտի 2023 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ, իր մասին տեսանյութում, որը հրապարակել է ԱՄՆ դեսպանատունը, պատմել է իր մասին՝ նշելով, որ Հայաստան գալով՝ կարծես, տուն է վերադարձել։ «Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել, արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»-ասել է նա։ Կարճ տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։ Նա նշել է, որ Երևան ժամանելուց անմիջապես հետո այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դեսպանը խոսել է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |