Թորոսյան․ Իմ տեղեկություններով, կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է 6 մարտի 2023 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ, իր տեղեկություններով, Հայաստանում կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել՝ հիվանդ երեխայից մյուսին։ «Նաև ինֆորմացիա կա, որ տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատողը, ինչն, ինքնին, ցավալի է»,- նշել է Թորոսյանը՝ նշելով, որ երբեմն որոշ բուժաշխատողներ ոչ միայն «տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին», այլ նաև կոչ են անում ուրիշներին չպատվաստվել։ Նա ևս ասել է, որ սա կարմրուկի փոքր բռնկում է, և այն անձինք, ովքեր ժամանակին չեն պատվաստվել, պատվաստվեն։ Թորոսյանը նաև նշել է, թե ակտուալ է դառնում այն մոտեցումը, որ չպատվաստված երեխաների մուտքը հանրակրթական հաստատություններ ուղղակի պետք է արգելվի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ կարմրուկի առաջին դեպքը բերովի է եղել՝ երեխան այն բերել է արտերկրից, որից հետո վարակվել են այլ անձինք։ Հայաստանում կարմրուկի 20 հաստատված դեպք կա։ Հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ)։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |