Բոնո․ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շփվեն անկախ միջնորդական ձևաչափից 6 մարտի 2023 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շփվեն անկախ միջնորդական ձևաչափից։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով, հայտնում է Haqqin.az-ը։ «Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է գա կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից», - հավելել է նա։ Նրա խոսքով, Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդական ձևաչափից։ «Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին։ Մյունխենի հանդիպմանը երկու կողմն էլ հայտարարել է, որ խաղաղություն է ուզում», - ընդգծել է նա։ Բոնոն հայտարարել է, որ մարտի 7-ին Հայաստան է մեկնելու։ «Իմ այցի նպատակն է խրախուսել կողմերի երկխոսությունը և նոր հանդիպումը», - ասել է նա։ Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |