ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները գնդակոծել են ԼՂ իրավապահների մեքենան![]() 7 մարտի 2023 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը Արցախում տեղակայված Ռուս խաղաղապահ զորակազմի մարտի 6-ի տեղեկագրում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի վրա հարձակմանը՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները գնդակոծել են ԼՂ իրավապահ մարմինների մեքենան: «Մարտի 5-ին ժամը 10:00-ին Դուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների ավտոմեքենան։ Բախման հետևանքով զոհվել է մեքենայում գտնվող 3 մարդ, 1 աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմի կորուստներն ևս. 2 զոհ և 1 վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով զինված բախումը դադարեցվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ փաստի կապակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում: Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |