Վթարվել է վարչապետի աշխատակազմի անդամներին տեղափոխող ավտոբուսը՝ 14 տուժած կա

Վթարվել է վարչապետի աշխատակազմի անդամներին տեղափոխող ավտոբուսը՝  14 տուժած կա

PanARMENIAN.Net - Վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսը: Այդ մասին ասել են վարչապետի գրասենյակից՝ նշելով՝ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում, իսկ վթարի մանրամասները քննությունը կպարզի, հայտնում է «Ազատությանը»։

ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում՝ առավոտյան ժամը 8։35-ին։ Իրար են բախվել Hyundai մակնիշի ավտոբուսը և BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին։ 11 տուժած տեղափոխվել է Երևանի «Աստղիկ», «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարից տուժել է 14 քաղաքացի, նրանք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:

Ըստ նախարարության՝ նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել, ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը՝ միջին ծանրության, 1-ը` բավարար:

Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ կանոնները խախտելու հատկանիշով (Քրեական օրենսգրքի 342-րդ հոդված)։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---