Դեսպան․ Քննարկվում է ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացելու հարցը, աշխատանքային խումբ կա

Դեսպան․ Քննարկվում է ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացելու հարցը, աշխատանքային խումբ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնի ռուս անձանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ հանդիպմանն ասել է, որ ներկա պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու հարցը։

Նա հավելել է, որ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով, գրում է Sputnik Արմենիան։

2023 թվականը Ռուսաց լեզվի տարի է հայտարարվել։ Այդ առիթով դեսպանը նշել է, որ Ռուսաստանը հատուկ տեղ է տալիս Հայաստանում մարդասիրական գործունեությանը` ուշադրության կենտրոնում պահելով ռուսաց լեզվի ավանդույթների պահպանմանն ուղղված միջոցառումների անցկացումը։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին հայտնել է, որ այս տարի Երևանում Ռուսական տունը ռուսաց լեզվի մասնագետների համար մի քանի մեծ միջոցառում է նախատեսել, որոնց շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում Հայաստանի սահմանամերձ շրջաններում ռուսաց լեզվի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացների անցկացումը։

Ակտիվ քննարկվել են նաև այլ հարցեր` կապված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցներում ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հարցում նրանց օգնելու հետ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---