Fastex-ը՝ Digitec 2023-ի մասնակից և գլխավոր հովանավոր 7 մարտի 2023 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին կհյուրընկալի տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որի շրջանակում 100-ից ավելի մասնակից ընկերություն ներկայացնելու է իր պրոդուկտներն ու լուծումները: Լինելով տեխնոլոգիական առաջընթացի մեծագույն ջատագով և համաշխարհային շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք՝ Fastex ընկերությունը ստանձնել է միջոցառման գլխավոր հովանավորի դերը և իր մասնակցությունը կունենա այս բացառիկ իրադարձությանը: Fastex-ը ֆուտուրիստական լուծումներով իր տաղավարում պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել նրանց ներկայիս և սպասվելիք ծրագրերին՝ հիմնական շեշտը դնելով Fasttoken-ի՝ էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթի վրա: Մանրամասն կքննարկվեն նաև Fastex Chain նորարարական բլոկչեյն հարթակում վավերացնող (validator) դառնալու բոլոր հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը: Fastex-ը կներկայացնի նաև իր ftNFT առևտրային հարթակում հասանելի AKNEYE քանդակների հավաքածուն, որոնք ունեն նաև իրենց թվային NFT տարբերակները: Ի դեպ, վերջերս Mall of the Emirates-ում բացվել է տարածաշրջանի առաջին և նմանը չունեցող NFT ֆիզիկական խանութը, որտեղ կարող եք գտնել հավաքածուի բազմաթիվ նմուշներ և շատ ավելին: Հարկ է նշել, որ նման կարևորագույն միջոցառումը նոր ու մեծ դռներ է բացում տեխնոլոգիական ոլորտի զարգացման առջև, որն իր մեջ հիանալիորեն ամփոփում է Fastex ընկերության փիլիսոփայությունը՝ առավել հասանելի դարձնել ապագայի տեխնոլոգիաները բացառապես բոլորի համար: Միջոցառման մուտքն ազատ է, այնպես որ ՏՏ աշխարհի թարմ նորություններով լի 3 արդյունավետ օրերը սիրով սպասում են բոլորին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |