Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց համաշխարհային գերտերությունների անհնա՞ր է22 ապրիլի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Առանց գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորումն անհնար է: Այդ մասին Երեւանում Երեւան - Մոսկվա «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերությոններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց հայ քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գործընթաց է, որի արդյունքում այդ նույն գերտերությունները փոխազդեցություն են ունենում ինչպես միմյանց, այնպես էլ հակամարտող կողմերի` Հայաստանի եւ Թուրքիայի վրա»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ քաղաքագետի խոսքերով, եթե հետեւենք հայ-թուրքական մերձեցման գործընթացի դինամիկային, ապա կարելի է նկատել, որ Թուրքիան հրաժարվել է իր կողմից առաջադրված երեք նախապայմաններից երկուսից: «Ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ հականականություն կա, որ Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված գործընթացը կշարունակվի»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |