Փրայս․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է` տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է

Փրայս․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է` տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է:

Լրագրողը հիշատակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածություն է կանխատեսվում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում: Փրայսին հարց է ուղղվել, թե որքանո՞վ է այդ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանում խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին, գրում է Արմենպրեսը։

«Այս հարցի հետ կապված միշտ էլ եղել է հրատապություն… Հրատապություն եղել է, քանի որ սա փխրուն իրավիճակ է: Սա մի իրավիճակ է, որը մեծ հակում ունի՝ վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Եվ դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», - ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:

«Մենք կշարունակենք դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությունների, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», - եզրափակել է Փրայսը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս։ Հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել՝ Բոնոն ասել է, որ այս գործընթացում իրենց դերը միջնորդությունը չէ:

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---