«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մոտ 260 տ սննդամթերք կտրամադրի Արցախին10 մարտի 2023 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մոտ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախի պետական պահուստում ներառելու և սոցիալական խմբերին հատկացնելու համար: «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը գործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ։ Հուշագրերի համաձայն՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: Իսկ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կտրամադրվի ավելի քան 180 տոննա սննդամթերք՝ ԱՀ պետական պահուստում ներառելու նպատակով: Շրջափակման ընթացքում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նախաձեռնել և իր նվիրատուների միջոցներով և աջակցությամբ սկսել էր իրականացել «Արցախի պարենային պահուստի համալրում» ծրագիրը, որի նպատակը սննդարար, բայց միաժամանակ փոխադրման և պահպանման տեսանկյունից առավել նպատակահարմար ապրանքատեսակների ձեռքբերումն էր: «Շրջափակումը ցույց տվեց, թե հատկապես ինչպիսի առաջնային սննդամթերքի կարիք ունենք: Մասնագետների հետ քննարկվեցին եւ ընտրվեցին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են բնակչության համար բալանսավորված սնունդ ապահովել եւ առավել հարմար են պահպանման տեսանկյունից: Կազմակերպվեց դրանց ձեռքբերումն ու փոխադրումը, եւ հիմա բեռների մեծ մասն արդեն հասցվել է Արցախ: Այս հուշագրերի նպատակն է ապրանքները փոխանցել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն բաշխումն ու հետագա տնօրինումը»,- ասել է Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Ավելի վաղ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության՝ «Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի 700 ընտանիքի տրամադրվել էին փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել են դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով ԱՀ և ՀՀ կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ Գործակալության հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |