Վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր՝ Լոռիում![]() 10 մարտի 2023 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության շրջանակում նախատեսվում է նորարարական վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր իրականացնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ գյուղի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կենտրոնի տարածքում։ ՀՀ ՏԿԵ նախարարության և «Սոլ Ժես Էներջի» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը «Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանի հետ հանդիպմանը կարևորել է նման նախաձեռնությունները, քանի որ ծրագիրն իր մեջ ներառում է նաև նորագույն հետազոտությունների և զարգացման ինստիտուտի ստեղծում: Տերտերյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության նպատակն է բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումների ծավալները՝ որպես երկրի կայուն զարգացման կենսական անհրաժեշտություն, և ձևավորել կանաչ տնտեսություն, այդ թվում՝ արդյունավետ և նորարարական էներգետիկ լուծումների մշակման միջոցով: «Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այն ունի նորարարական լուծումների մշակման, ֆինանսավորման և կառավարման ոլորտում ճանաչված փորձ, այդ թվում՝ արևային և ջրածնային էներգետիկայի ոլորտում։ Սեդեֆյանը կարևորել է երկու երկրի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու համար նման ծրագրերի իրականացումը, քանի որ Ֆրանսիան և Հայաստանը ներգրավված են տնտեսական գործակցության ամուր գործընթացում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |