IDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակից10 մարտի 2023 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին, 11-ին և 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։ IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ Բանկը շարունակում է առաջարկել պրոդուկտներ, որոնք լիարժեք համապատասխանում են հաճախորդների աճող կարիքներին։ «Ամիսներ առաջ Բանկը թողարկեց Հայաստանում առաջին Visa Travel Card-ը՝ մոտիվացնելով մեր հաճախորդներին ավելի հաճախ բացահայտել աշխարհի քարտեզը IDBank-ի Travel քարտերի հետ և ստանալ մեծ արտոնություններ՝ ճանապարհորդելիս, արտերկրում այդ քարտերով վճարումներ կատարելիս։ Ի դեպ, DigiTec էքսպոյի օրերին պատվիրելով IDBank-ի Travel քարտը Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով՝ կարելի է մասնակցել դեպի Մոնտենեգրո երկու անձի համար նախատեսված ուղևորության խաղարկությանը»,-ասել է նա։ «Դե իսկ եթե հանգստի ու ժամանցի համար հենց այս պահին առանձնացված բյուջե չունեք, ապա կարող եք ձեզ թույլ տալ ավելին Rocket Line-ի հետ՝ վճարելով հանգստի համար թվային ապառիկի միջոցով, հեռու մնալով թղթաբանությունից, հերթերից, բանկ այցելելու անհրաժեշտությունից և պարզապես վայելելով վճարման ընթացքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բանկից հիշեցնում են, որ Rocket line թվային ապառիկը ոչ միայն հնարավորություն է տալիս Idram&IDBank հարթակի հաճախորդներին անտոկոս գնումներ կատարել 5000-ից ավելի վաճառակետերում և առցանց խանութներում, այլ նաև այդ վաճառակետերին հնարավորություն է տալիս Rocket line 0% ծրագրին միանալիս լրացուցիչ հաճախորդներ ներգրավել, ավելացնել իրենց հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը։ Բանկի Կորպորատիվ Բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ կորպորատիվ բիզնեսի համար գրավիչ առաջարկներ են բերել: «Խոսքը մասնավորապես փաթեթային լուծումների մասին է, որոնք ներառում են բիզնես բանկային հաշվի բացում և սպասարկում, փոխանցումների և վճարումների իրականացում, Visa Business կամ Visa Business Platinum քարտի բացում, Rocket Line 0% թվային ապառիկի շրջանակում համագործակցություն, վճարային ամբողջական գործիքակազմի POS/vPOS/QR-ի տրամադրում և ավելին», - նշել է Տիգրան Մխիթարյանը։ «Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները»․ այս կարգախոսի ներքո Բանկը կորպորատիվ հաճախորդներին բացի փաթեթային լուծումներից տալիս է նաև հարմար տեխնոլոգիական գործիք՝ IDBusiness Mobile բջջային հավելվածը, որը ներբեռնելով՝ կարելի է․ -Բջջային հավելվածի միջոցով համալրել բիզնես հաշիվները, -Կառավարել դրամական միջոցները, -Կատարել առցանց փոխանցումներ և վճարումներ վայրկյանների ընթացքում, -Անկանխիկ փոխանակել արտարժույթը վայրկյանների ընթացքում -Համալրել ավանդները, մարել վարկերը մի քանի ակնթարթում և շատ ավելին։ Travel card-ի և Բանկի կողմից անցկացվող խաղարկության պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի կայքում։ Կորպորատիվ բիզնեսի փաթեթային առաջարկների մանրամասները կարելի է գտնել կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |