Պեսկով․ Բացասաբար ենք վերաբերվում որոշ ռուսաստանցիների համար ՀՀ մուտքի արգելքին10 մարտի 2023 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և ՌԴ որոշ լրատվամիջոցների ղեկավարների Հայաստան մուտքի արգելքին։ Նա նշել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի լրագրող, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի մուտքը Հայաստան՝ նա ընդգրկվել է անցանկալի անձանց ցուցակում։ «Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր հարաբերությունները նման դեպքերից: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից»,- ասել է նա։ Ավելի վաղ արգելվել է նաև «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |